Ըմբիշ Մալխաս Ամոյանը 3-0 հաշվով հաղթեց իրանցի մրցակցին և դուրս եկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
77 կգ քաշային Ամոյանի մրցակիցը քառորդ եզրափակչում Իրանի ներկայացուցիչ Ամին Յավար Կավիանինեժադին էր։
Մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 8:0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիան ներկայացնող Ջոնի Սարկինենին։
25-ամյա Ամոյանը 2021 թվականի աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի փոխչեմպիոն, ինչպես նաև 2020 թվականի Աշխարհի անհատական գավաթի արծաթե դափնեկիր։ 2019-ին նա նվաճել էր երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոնի, 2018-ին՝ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսները։ Ամոյանը 2017 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն է։ Նա 2022, 2023 և 2024 թվականներին նվաճել էր նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ էր ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան 64 հազար դոլար)։