Բռնցքամարտիկներ Ռուդոլֆ Գարբոյանը և Նարեկ Մանասյանը դուրս են եկել բռնցքամարտի Եվրոպայի գավաթի եզրափակիչ, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ Նարեկ Մանասյանը (92 կգ) դուրս է եկել եզրափակիչ՝ հաղթելով Հունաստանի ներկայացուցչին, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) կիսաեզրափակչում հաղթել է Մալթայի ներկայացուցչին։
Եվրոպայի բռնցքամարտի գավաթի խաղարկությունը տեղի է ունենում հոկտեմբերի 8-14-ը՝ Չեռնոգորիայի մայրաքաղաք Բուդվայում։