Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում Արցախում ռազմական գործողությունների առնչությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախում ռազմական գործողությունների առնչությամբ: Նա նշել է, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը նաև բնակավայրեր հսկողության տակ առնելու ուղղությամբ է գործողություններ կատարել: 

«ԼՂ-ի հետ, իհարկե, մենք կապի մեջ ենք, բայց կապի որոշակի խնդիրներ կան: Ընդհանուր տեղեկությունը՝ դա է, որ սկզբից ամենատարբեր, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել ԼՂ տարածքին, այնուհետև մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել ընդդեմ ԼՂ-ի»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այս ընթացքում Ադրբեջանը նաև գործողությունների տեղեկատվական ուղեկցում է իրականացնում: «Մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանը այդ գործողությունների մեկնարկի մասին պաշտոնապես տեղյակ է պահել ՌԴ-ին, իհարկե, սա Ադրբեջանի տեղեկատվությունն է, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին ՌԴ մեր գործընկերների կողմից որևէ տեղեկատվություն չենք ստացել:

Իհարկե նաև ասել, որ սա անկանխատեսելի էր, չի կարելի: Մենք տեսնում էինք իրադրության լարումը և նաև այսօր ԱԳՆ հայտարարության մեջ այդ ընդգծումը կար, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ, ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստություն էր: Եվ փաստորեն դա արդարացվեց»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի մասնակցությամբ և քննարկել իրադրությունը: 

«Ինչպես Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, մենք կարծում ենք, որ առաջինը ՌԴ խաղաղապահի ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն և երկրորդը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես ակնկալում ենք, որ միջոցներ ձեռնարկի:

Իհարկե, ցավոք, արդեն կան մեկնաբանություններ, որ փորձ են անում այս տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ: Հայաստանը որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովումը: Դա է եղել մշտապես մեր օրակարգում»,- շեշտել է նա:

Վարչապետը տարօրինակ է համարել Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը ԼՂ-ն լքելու համար. սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է:

«Եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություն և քաղաքացիական ենթակառուցվածքներին ու քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչու են նրանք հայտարարում մարդկանց ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին: Եթե նրանց ասածը իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը, պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք կարող են ակամա խոցվել: Այս տրամաբանությունը, որը զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկը»,- ընգծեց վարչապետը:

Փաշինյանի կարծիքով՝ այս գործողության թիրախն ու նպատակը Հայաստանին լայնածավալ ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է:

«Մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ տեղեկություններ են տարածում, թե հարվածներ են հասցնում ՀՀ ԶՈւ ուղղությամբ` նկատի ունենալով ԼՂ-ն։ Ցավոք նույնը կրկնում են մեր մի շարք գործընկերներ, երբ կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Ուզում եմ արձանագրել ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, ԼՂ-ում բանակ չունի»,- հիշեցրեց նա։ 

Երկրի ղեկավարի խոսով՝ չպետք է հնարավորություն տալ, որ որոշ մարդիկ՝ ներքին ու արտաքին, ՀՀ պետականությունը դնեն հարվածի տակ: «Ինչպես և սպասվում էր՝ տարբեր տեղերից հնչում են ընդհուպ ՀՀ-ում հեղաշրջում իրականացնելու կոչեր: Մենք այս պահին որևէ չհաշվարկված, կտրուկ, արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք»,- հաղորդեց վարչապետը:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ստեփանակերտի զանգվածային հրետակոծության մասին հայտնել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի բնակիչները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հարակից հրապարակումներ

СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

Արայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։Թերթին Կենտրոնական ընտրական...

Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении