Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում Արցախում ռազմական գործողությունների առնչությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախում ռազմական գործողությունների առնչությամբ: Նա նշել է, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը նաև բնակավայրեր հսկողության տակ առնելու ուղղությամբ է գործողություններ կատարել: 

«ԼՂ-ի հետ, իհարկե, մենք կապի մեջ ենք, բայց կապի որոշակի խնդիրներ կան: Ընդհանուր տեղեկությունը՝ դա է, որ սկզբից ամենատարբեր, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել ԼՂ տարածքին, այնուհետև մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել ընդդեմ ԼՂ-ի»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այս ընթացքում Ադրբեջանը նաև գործողությունների տեղեկատվական ուղեկցում է իրականացնում: «Մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանը այդ գործողությունների մեկնարկի մասին պաշտոնապես տեղյակ է պահել ՌԴ-ին, իհարկե, սա Ադրբեջանի տեղեկատվությունն է, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին ՌԴ մեր գործընկերների կողմից որևէ տեղեկատվություն չենք ստացել:

Իհարկե նաև ասել, որ սա անկանխատեսելի էր, չի կարելի: Մենք տեսնում էինք իրադրության լարումը և նաև այսօր ԱԳՆ հայտարարության մեջ այդ ընդգծումը կար, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ, ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստություն էր: Եվ փաստորեն դա արդարացվեց»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի մասնակցությամբ և քննարկել իրադրությունը: 

«Ինչպես Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, մենք կարծում ենք, որ առաջինը ՌԴ խաղաղապահի ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն և երկրորդը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես ակնկալում ենք, որ միջոցներ ձեռնարկի:

Իհարկե, ցավոք, արդեն կան մեկնաբանություններ, որ փորձ են անում այս տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ: Հայաստանը որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովումը: Դա է եղել մշտապես մեր օրակարգում»,- շեշտել է նա:

Վարչապետը տարօրինակ է համարել Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը ԼՂ-ն լքելու համար. սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է:

«Եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություն և քաղաքացիական ենթակառուցվածքներին ու քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչու են նրանք հայտարարում մարդկանց ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին: Եթե նրանց ասածը իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը, պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք կարող են ակամա խոցվել: Այս տրամաբանությունը, որը զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկը»,- ընգծեց վարչապետը:

Փաշինյանի կարծիքով՝ այս գործողության թիրախն ու նպատակը Հայաստանին լայնածավալ ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է:

«Մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ տեղեկություններ են տարածում, թե հարվածներ են հասցնում ՀՀ ԶՈւ ուղղությամբ` նկատի ունենալով ԼՂ-ն։ Ցավոք նույնը կրկնում են մեր մի շարք գործընկերներ, երբ կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Ուզում եմ արձանագրել ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, ԼՂ-ում բանակ չունի»,- հիշեցրեց նա։ 

Երկրի ղեկավարի խոսով՝ չպետք է հնարավորություն տալ, որ որոշ մարդիկ՝ ներքին ու արտաքին, ՀՀ պետականությունը դնեն հարվածի տակ: «Ինչպես և սպասվում էր՝ տարբեր տեղերից հնչում են ընդհուպ ՀՀ-ում հեղաշրջում իրականացնելու կոչեր: Մենք այս պահին որևէ չհաշվարկված, կտրուկ, արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք»,- հաղորդեց վարչապետը:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ստեփանակերտի զանգվածային հրետակոծության մասին հայտնել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի բնակիչները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հարակից հրապարակումներ

Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման ծրագիր, հայտնել...

«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու
США и Иран договорились о двухнедельном перемирии
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել