Բաքվում մահափորձ է կատարվել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ ԶԼՄ-երի՝ նա իր տան մոտ հրազենային վնասվածքներ է ստացել ուսի և ոտքի շրջանում, ներկայումս պատգամավորը հոսպիտալացվել է:
Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը, միջոցառումներ են սկսվել մահափորձ կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: