• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2025 16:39
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ինչո՞ւ է աշխարհի երիտասարդների չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ցանկանում հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո

Սպորտ,
08 Դեկտեմբեր 2022 21:30
ShareShareShare
telegram

Նոյեմբերին Իսպանիայում կայացավ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որում փայլուն հանդես եկավ և չեմպիոնի կոչմանն արժանացավ Եվրոպայի գործող չեմպիոն, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը:

Օրեր անց նորընծա չեմպիոնի ֆեյսբուքյան գրառումը, սակայն, մտորումների տեղիք տվեց: Ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է Էրիկ Իսրայելյանը ցանկանում հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո, Armenia Today-ը փորձեց պարզել բռնցքամարտիկից:

«Հայաստանի բռնցքամարտի պատմության մեջ նման բան չէր եղել, որ նույն տարում դառնաս և’ աշխարհի, և’ Եվրոպայի չեմպիոն: Եվրոպայի առաջնությունում 5 մենամարտերից 4-ն ավարտել եմ նոկաուտով, ճանաչվել եմ լավագույն բռնցքամարտիկ, իսկ աշխարհի առաջնությունում 5 մենամարտից 3-ն եմ ավարտել նոկաուտով: Բարձրացրել եմ Հայաստանի դրոշը, հնչել է Հայաստանի օրհներգը, բոլորին ոտքի եմ կանգնեցրել, սակայն որևէ գնահատանքի, ուշադրության իմ երկրում չեմ արժանացել»,- նշեց նա:

Բոլոր մարզիկներին օդանավակայանում դիմավորում են, մեծարում, իրեն ուշադրության չեն արժանացրել անգամ հեռախոսազանգով` ասում է մարզիկը:

«Բոլոր մարզիկներին օդանավակայանում դիմավորում են, ինձ` ոչ, մինչ այսօր ո’չ բռնցքամարտի ֆեդերացիայից, ո’չ այլ կառույցից զանգ չեմ ստացել: Ես ամեն բան արել եմ իմ հայ ժողովրդի համար, նրանց ուրախացնելու համար»,- ասաց Իսրայելյանը:

Իսրայելյանի խոսքով` մեծ պատասխանատվությամբ է մոտեցել աշխարհի առաջնությանը, ուզում էր ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ հայի ուժն ու հաղթական ոգին:

«Եզրափակչում հաղթել եմ Վրաստանի ներկայացուցչին, մինչ այդ Ասիայի չեմպիոն հնդիկ բռնցքամարտիկին, Գվատեմալայի ներկայացուցչին, մեքսիկացուն, հաղթել եմ Անգլիայի ուժեղագույն ներկայացուցչին, իսկ իմ երկրում չեմ գնահատվում»,- նշեց Էրիկ Իսրայելյանը:

Նա ընդգծեց, որ բռնցքամարտում մարզիկները վնասվածքներից ապահովագրված չեն, վտանգում են իրենց առողջությունը, ուստի արժանի են գոնե նվազագույն ուշադրության և հարգանքի:

«Մարզվում եմ անհատական, հավաքներին չեմ մասնակցել, սակայն դա էական չէ, քանի որ բռնցքամարտիկը պետք է բռնցքամարտիկ լինի, հոգով ուժեղ լինի և ոչ միայն ֆիզիկապես: Ուրախ կլինեի, եթե հավաքականի անդամները ևս հաղթեին»,- նշեց նա:

Armenia Today-ը կապ հաստատեց նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ: Ֆեդերացիայի մամուլի խոսնակ Արամ Մանուկյանն ընդգծեց, որ և’ ինքը, և’ ֆեդերացիայի ներկայացուցիչները եղել են օդանավակայանում:

«Էրիկին, նրա անձնական մարզչին դիմավորել ենք դափնիներով, ֆեդերացիայի էջը չեմպիոն դառնալուց հետո շնորհավորել է նրան: Ինքը պատճառաբանում է, որ ֆեդերացիայի նախագահը ներկա չի եղել, որովհետև Հայաստանում չի եղել: Բայց մենք շատ չեմպիոններ ենք ունեցել, որոնց ֆեդերացիայի նախագահը Հայաստանում չլինելու պատճառով չի դիմավորել»,- ասաց խոսնակը:

Նա ընդգծեց, որ միտում, որպես այդպիսին, չի եղել, ինչ վերաբերում է իրեն չդիմավորելուն, դա իրականությանը չի համապատասխանում:

«Մենք իրեն վերաբերվում ենք որպես մեր չեմպիոնի, որպես լավ մարզիկի, բայց մեզ համար շատ կարևոր է մարզիկի տվյալները, քանի որ որքան էլ բռնցքամարտը մենապայքարային մարզաձև է, կա հավաքական և ամենևին պետք չէ գցել թիմային ոգին»,- ասաց Արամ Մանուկյանը:

Այդուհանդերձ, Էրիկ Իսրայելյանը տրամադրված է վճռական, իր համար հարցը մնում է բաց, և եթե մինչև տարեվերջ իրավիճակ չփոխվի, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնն, իր իսկ խոսքով, արդեն գործնական քայլեր կձեռնարկի:

telegram
Tags: աշխարհի չեմպիոնԱրամ ՄանուկյանբռնցքամարտԷրիկԻսրայելյան

Առնչվող Նորություններ

Լևոն Արոնյանը շարունակում է հաղթական շարքը. նա եզրափակչում է

Լևոն Արոնյանը շարունակում է հաղթական շարքը. նա եզրափակչում է

19 Հուլիս 2025 13:22

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն, շարունակում է հաղթարշավը Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess...

Լևոն Արոնյանը հաղթել է ամերիկացի շախմատիստին և անցել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

Լևոն Արոնյանը հաղթել է ամերիկացի շախմատիստին և անցել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

18 Հուլիս 2025 14:27

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն, Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի...

«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր է նվաճել

«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր է նվաճել

17 Հուլիս 2025 22:38

«Փյունիկն» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում հանդես գալու իրավունք է վաստակել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հայկական ակումբը Կոնֆերենցիաների...

Ըմբշամարտի ԵԱ․ Արման Անդրեասյանը եզրափակչում է

Արման Անդրեասյանը դարձել է ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

17 Հուլիս 2025 21:55

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել է Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր, հայտնում...

Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր

Լևոն Արոնյանը Լաս Վեգասում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում հաղթել է Մագնուս Կառլսենին

17 Հուլիս 2025 19:24

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լաս Վեգասում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում հաղթել է նորվեգացի Մագնուս Կառլսենին:...

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

17 Հուլիս 2025 00:16

Սերբիայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել...

Ավելին
  • Լուրեր
«Ամռան գիշեր»․ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

«Ամռան գիշեր»․ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

20 Հուլիս 2025 16:09
Քաղաքացիների կարծիքները եկեղեցու նկատմամբ իշխանության հարձակումների վերաբերյալ բացասական են․ ԶԼՄ

Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման՝ Էջմիածնի կենտրոնական հրապարակում․ Փաշինյան

20 Հուլիս 2025 15:14
«Ամերիկան պատերազմ է բերում», «միայն ԱՄՆ-ն կփրկի»․ քաղաքացիները՝ Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկելու առաջարկի մասին

«Ամերիկան պատերազմ է բերում», «միայն ԱՄՆ-ն կփրկի»․ քաղաքացիները՝ Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկելու առաջարկի մասին

20 Հուլիս 2025 14:18
Սիրավեպի բացահայտում՝ մեծ էկրանին․ սկանդալից հետո Astronomer-ի տնօրենը հրաժարական է տվել

Սիրավեպի բացահայտում՝ մեծ էկրանին․ սկանդալից հետո Astronomer-ի տնօրենը հրաժարական է տվել

20 Հուլիս 2025 13:15
Երևանում ավտոմեքենա է պայթել, վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է․ ԶԼՄ

Երևանում ավտոմեքենա է պայթել, վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է․ ԶԼՄ

20 Հուլիս 2025 12:08
Սևանա լճում կորած համարվող քաղաքացիները հայտնաբերվել են

Սևանա լճում կորած համարվող քաղաքացիները հայտնաբերվել են

20 Հուլիս 2025 11:12
Տարադրամի փոխարժեքը ապրիլի 12-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2025 10:46
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2025 07:37
Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հորեղբայրը դատական նիստին ինֆարկտ է ստացել

Տուժող կողմը պահանջում է Սոնա Մնացականյանի գործով ռադիոկապի ձայնագրությունը

20 Հուլիս 2025 00:10
Որոշում կայացնելու ժամանակն է․ Իրանի ԱԳ նախարար

Իսրայելի հետ հրադադարը փխրուն է․ Արաղչի

19 Հուլիս 2025 23:40
Ալիևը Երևանին կոչ է արել մասնակցել ադրբեջանցիների կողմից հայկական տարածքների բնակեցման վերաբերյալ բանակցություններին

Ալիևը հայտնել է Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման գործում Թրամփի մասնակցության մասին

19 Հուլիս 2025 23:08
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթողները

19 Հուլիս 2025 22:33
Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 9 անձ է տուժել․ ՆԳՆ

Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 9 անձ է տուժել․ ՆԳՆ

19 Հուլիս 2025 21:52
Արցախի էջը չի կարելի փակված համարել․ Սամվել Շահրամանյան

Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ

19 Հուլիս 2025 21:19
«Նա հենց այսպիսին էր», «յուրովի է» և «ինձ դուր չեկավ». երևանցիները՝ Ազնավուրի արձանի մասին

«Նա հենց այսպիսին էր», «յուրովի է» և «ինձ դուր չեկավ». երևանցիները՝ Ազնավուրի արձանի մասին

19 Հուլիս 2025 20:34
Ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից 32 ողջ մնացած կա

Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստում ՌԴ-ի դեմ AZAL-ի ինքնաթիռի հարցով միջազգային դատարաններ դիմելու համար․ Ալիև

19 Հուլիս 2025 20:17
Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

19 Հուլիս 2025 19:37
Դատավորը Թրամփին 10․000 դոլարով տուգանել է՝ դատարանի պաշտոնյայի հասցեին ոչ պատշաճ մեկնաբանության համար

Թրամփն սպառնացել է ոչնչացնել Իրանի միջուկային նոր օբյեկտները

19 Հուլիս 2025 19:18
Ալիևը Հայաստանի հետ բարեկամությունն «անիրատեսական» է համարել

Ալիևը խոսել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին և ՀՀ-ին սպառնացել տրասնպորտային ու քաղաքական մեկուսացմամբ

19 Հուլիս 2025 18:37
ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

19 Հուլիս 2025 17:22
Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

19 Հուլիս 2025 16:55
«Ամռան գիշեր»․ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա
Մշակույթ

«Ամռան գիշեր»․ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

20 Հուլիս 2025 16:09

Հուլիսի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ «Ամռան գիշեր» խորագրով։ Համերգը նվիրված է...

ԿարդալDetails
Քաղաքացիների կարծիքները եկեղեցու նկատմամբ իշխանության հարձակումների վերաբերյալ բացասական են․ ԶԼՄ
Քաղաքականություն

Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման՝ Էջմիածնի կենտրոնական հրապարակում․ Փաշինյան

20 Հուլիս 2025 15:14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից Վեհարանն ազատելու վերաբերյալ երկու նոր գրառում է արել՝ կոչ անելով «պատրաստվել...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ