Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին բռնկված անտառային հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ, հայտնում է Presse Agence-ը։
Հրդեհը բռնկվել է Վար դեպարտամենտի Լեզ Արկ-սյուր-Արժան և Տարադո համայնքների շրջանում ու ուժեղ քամու պատճառով արագ տարածվել։ Տարհանվել են Շատո Սեն Պիեռ, Ֆոն դյու Լու և Պլատո դեզ Էր թաղամասերի բնակիչները։
Տարհանվածներից 120-ին տեղավորել են Լեզ Արկ-սյուր-Արժանի համայնքային ընդունման կենտրոնում։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են հարյուրավոր հրշեջներ, տասնյակ մեքենաներ և օդային տեխնիկա։ Իշխանությունները փակել են մի շարք ճանապարհներ և բնակիչներին կոչ արել չմոտենալ հրդեհի գոտուն։
Կրակը ոչնչացրել է շուրջ 180 հեկտար բուսածածկ տարածք։ Տուժածների մասին չի հաղորդվել։
Հուլիսի սկզբին Ֆրանսիայի հարավում բռնկված մեկ այլ խոշոր հրդեհի պատճառով տարհանվել էր ավելի քան 2000 մարդ։ Հուլիսի 19-ին Իսպանիայում Մադրիդից մոտ 100 կմ հեռավորության վրա բռնկված հրդեհը ոչնչացրել էր շուրջ 12 000 հեկտար անտառային և բնակելի տարածք։






































