Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Խուզեստան նահանգում կառուցվող «Դարհովին» ատոմակայանին, գրել են մերձավորարևելյան լրատվամիջոցները։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել կիրակի գիշերը, երբ կառուցվող ԱԷԿ-ի տարածքը ենթարկվել է մի քանի հարվածի։ Վնասների մասշտաբի մասին պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվում։
«Դարհովին» ատոմակայանի շինարարությունը մեկնարկել էր 2022 թվականին։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:
ԱՄՆ-ն ու Իրանը հուլիսի 7-ից վերսկսել էին փոխադարձ հարվածները, ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները կասեցնում են ԱՄՆ-ի հետ հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստանձնած իրենց պարտավորությունները։






































