«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով խորհրդական, Արգենտինայում և ՌԴ-ում ԱՄՆ նախկին փոխհյուպատոս Միքայել Դարբինյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակում անդրադարձել է Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրներին և բանակի արդիականացման հեռանկարներին:
Նախկին դիվանագետը վերլուծել է TRIPP նախագծի նպատակները՝ մտահոգություն հայտնելով ԱՄՆ-ի հետ կնքված նոր ռազմավարական գործընկերության վտանգների վերաբերյալ՝ հատկապես Հանրապետության օրվա զորահանդեսին իրանական զինատեսակների ցուցադրման համատեքստում:
Մեկնաբանելով TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծմանը՝ Դարբինյանը նշել է, որ Վաշինգտոնը չի վստահում Հայաստանի գործող ղեկավարությանը և ուզում է անձամբ վերահսկել գործընթացը։
«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն վերցրել է նախագծի 70% մասնաբաժինը, ինչը խոսում է ներկա իշխանության հանդեպ ցածր վստահության մասին»,- նշել է նա։
Անդրադառնալով Հանրապետության հրապարակում մայիսի 28-ի զորահանդեսին, նա փաստել է, որ ցուցադրվել են իրանական արտադրության «Քյավոշ» և «Հաֆեզ» ռադարային համակարգերը, ինչպես նաև «Մաջիդ» ՀՕՊ համակարգերը, որոնք ձեռք են բերվել 2024 թվականի գաղտնի գործարքով:
Ըստ բանախոսի՝ դրանից անմիջապես հետո ԱՄՆ-ի հետ TRIPP պայմանագրի կնքումը, որը նախատեսում է Մեղրիի հատվածով հարավային տրանզիտային ուղիների բացում, հարվածում է Թեհրանի հետ վստահությանը և կարող է խնդիրներ առաջացնել ռազմական, հատկապես՝ հրթիռների պինդ վառելիքի հետագա մատակարարումների հարցում:
«Հատկապես պինդ վառելիքը հրթիռների համար շատ դժվար է արտադրել և շատ քիչ երկրներ են դրանք արտադրում՝ ԱՄՆ, Կորեա, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Իրան։ Այնպես որ, այո, հետագա մատակարարումները կարող է խնդիր լինեն, և սա անվտանգության, զսպման մեխանիզմի լուրջ խախտում է, լուրջ կորուստ է և փաստորեն Իրանը կարող է այլևս չվստահել այս իշխանություններին»,- շեշտել է նա։
Դարբինյանն ընդգծել է, որ ներկայիս փաստաթղթերով Հայաստանը դիտարկվում է լոկ որպես տրանզիտային տարածք, և շեշտել է, որ իշխանափոխության դեպքում դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանն իր կապերի շնորհիվ կկարողանա վերանայել պայմաններն ու ավելի ուժեղ դիրքերից պաշտպանել ազգային շահերը։
Բանախոսը ներկայացրել է նաև բանակի բարեփոխման «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած բանակի հիբրիդային մոդելը: Այն հիմնված է տարբեր տեղանքներում (այդ թվում՝ անտառային և ձյան պայմաններում) գործելու համար վերապատրաստված հատուկ «կոմանդոսատիպ» արագ արձագանքման ստորաբաժանումների ստեղծման, զինծառայողների սոցիալական ու տնային հարցերի լուծման, ինչպես նաև խորը հոգեբանական պատրաստության վրա: Այս համատեքստում նա վկայակոչել է Արթուր Ավանեսյանի (Կանդազ, կալանավորվել է ապրիլի 28-ին՝ 2 ամսով) խոսքերը հոգեբանական պատրաստվածության առաջնահերթության մասին:
«Ինչպես Արթուր Ավանեսյանն էր միշտ ասում, հոգեբանականը էական է․ մեծ բացթողում է։ Դու կարող ես ամենալավ զենքն ունենալ, բայց եթե մարտական դաշտում վախենում ես կամ հոգեպես պատրաստված չես, անիմաստ է զենքը»,- պարզաբանել է Դարբինյանը։
Փորձագետը վստահեցրել է, որ իշխանափոխության դեպքում Սամվել Կարապետյանն իր միջազգային կապերի և կառավարչական փորձի շնորհիվ կկարողանա վերանայել կնքված պայմանագրերի պայմանները, հավասարակշռել ԱՄՆ-ի ու Իրանի շահերը և ավելի ուժեղ դիրքերից պաշտպանել ազգային շահերը՝ առանց նախկին ձեռքբերումները զրոյացնելու:
Մանրամասն՝ տեսանյութում։
ՌԴ-ն ՀՀ նախընտրական արշավի հետ կապված քայլեր չի ձեռնարկել. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի հետ հարաբերությունները չի կապում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների...





































