Կարապետյանը հայտնել է մարզերում մշակութային կյանքի զարգացման ծրագրի մասին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է իր թիմի կողմից մարզերում մշակութային կյանքի զարգացման համապարփակ ծրագրի նախա պատրաստման մասին։...
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարություն է տարածել Երևանում անցկացված ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի վերաբերյալ՝ ընդգծելով դրա պատմական նշանակությունը։
Գրասենյակը ողջունել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես ԵՄ-ի պատրաստակամություն՝ անմիջականորեն ներգրավվելու հայ հասարակության հետ։ Միևնույն ժամանակ շեշտվել է, որ դիվանագիտական ներկայությունը պետք է վերածվի կոնկրետ քայլերի՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ թեև գագաթնաժողովը կարող է «նոր գլուխ» բացել ՀՀ-ԵՄ հարաբերություններում, դրա հիմքում ընկած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) ենթադրում է խորքային բարեփոխումներ՝ դատական համակարգում, ինստիտուցիոնալ կայունության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ոլորտներում։ Ընդգծվում է ընտրական գործընթացների ամբողջականության, ընդդիմության իրավունքների և լրատվամիջոցների անկախության ապահովման անհրաժեշտությունը։
Գրասենյակն անդրադարձել է նաև գագաթնաժողովի համատեղ հռչակագրում նշված առաջնահերթություններին՝ էներգետիկա, կապակցվածություն և թվային ենթակառուցվածքներ՝ հարց բարձրացնելով, թե ինչպես այդ ուղղությունները կազդեն Հայաստանի անմիջական անվտանգության վրա՝ առանց տարածաշրջանային ագրեսիայի նկատմամբ հստակ դիրքորոշման։
Միևնույն ժամանակ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մտահոգություն է հայտնել, որ գագաթնաժողովի պաշտոնական օրակարգում բացակայել է Արցախի հարցը։ Հիշեցվել է Եվրոպական խորհրդարանի 2026թ․ ապրիլի 30-ի բանաձևը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը, պահանջում է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակում և կոչ անում պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը։
Հայտարարության համաձայն՝ գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը չի անդրադարձել այս հարցերին, ինչը հակասում է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշմանը՝ տեղահանված արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման վերաբերյալ։
Գրասենյակը կոչ է արել ԵՄ-ին դուրս գալ միայն տնտեսական համագործակցության շրջանակներից և ձեռնարկել գործնական քայլեր՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանային համագործակցությունը չպետք է իրականացվի արդարության հաշվին։
Մայիսի 4-ին Երևանում տեղի էր ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակում 50 երկրի պատվիրակություն էր ժամանել Հայաստան։ Գագաթնաժողովներին զուգահեռ՝ Երևանում անցկացվել էին ակցիաներ՝ Բաքվում պահվող հայ գերիների և Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է իր թիմի կողմից մարզերում մշակութային կյանքի զարգացման համապարփակ ծրագրի նախա պատրաստման մասին։...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր են ստացվում ընտրական...
ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները համատեղ հայտարարությամբ հորդորել են ՀՀ-ում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել, տեղեկանում...



«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է իր թիմի կողմից մարզերում մշակութային կյանքի զարգացման համապարփակ ծրագրի նախա պատրաստման մասին։...
Read moreDetailsԿենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մայիսի 29-ի նիստում քննվել է «Անկախ դիտորդ» կազմակերպության դիտորդության կարգավիճակի չեղարկման հարցով «Լուսավոր Հայաստան կուսակցության դիմումը։...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news