ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...
ՀՅԴ հայ դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարություն է տարածել Երևանում անցկացված ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի վերաբերյալ՝ ընդգծելով դրա պատմական նշանակությունը։
Գրասենյակը ողջունել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես ԵՄ-ի պատրաստակամություն՝ անմիջականորեն ներգրավելու հայ հասարակության հետ։ Միևնույն ժամանակ՝ շեշտվել է, որ դիվանագիտական ներկայությունը պետք է վերածվի կոնկրետ քայլերի՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ թեև գագաթնաժողովը կարող է «նոր գլուխ» բացել ՀՀ-ԵՄ հարաբերություններում, դրա հիմքում ընկած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) ենթադրում է խորքային բարեփոխումներ՝ դատական համակարգում, ինստիտուցիոնալ կայունության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ոլորտներում։ Ընդգծվում է ընտրական գործընթացների ամբողջականության, ընդդիմության իրավունքների և լրատվամիջոցների անկախության ապահովման անհրաժեշտությունը։
Գրասենյակն անդրադարձել է նաև գագաթնաժողովի համատեղ հռչակագրում նշված առաջնահերթություններին՝ էներգետիկա, կապակցվածություն և թվային ենթակառուցվածքներ՝ հարց բարձրացնելով, թե ինչպես այդ ուղղությունները կազդեն Հայաստանի անմիջական անվտանգության վրա՝ առանց տարածաշրջանային ագրեսիայի նկատմամբ հստակ դիրքորոշման։
Միևնույն ժամանակ, ՀՅԴ հայ դատի Եվրոպայի գրասենյակը մտահոգություն է հայտնել, որ գագաթնաժողովի պաշտոնական օրակարգում բացակայել է Արցախի հարցը։ Հիշեցվել է Եվրոպական խորհրդարանի 2026թ․ ապրիլի 30-ի բանաձևը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը, պահանջում է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակում և կոչ անում պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը։
Հայտարարության համաձայն՝ գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը չի անդրադարձել այս հարցերին, ինչը հակասում է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշմանը՝ տեղահանված արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման վերաբերյալ։
Գրասենյակը կոչ է արել ԵՄ-ին դուրս գալ միայն տնտեսական համագործակցության շրջանակներից և ձեռնարկել գործնական քայլեր՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանային համագործակցությունը չպետք է իրականացվի արդարության հաշվին։
Մայիսի 4-ին Երևանում տեղի էր ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակում 50 երկրի պատվիրակություն էր ժամանել Հայաստան։ Գագաթնաժողովներին զուգահեռ՝ Երևանում անցկացվել էին ակցիաներ՝ Բաքվում պահվող հայ գերիների և Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։
Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...
Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման ծրագիր, հայտնել...
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...
ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...
Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...
Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Հայաստանում հուլիսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...
Read moreDetailsՀայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news