ՊՊԾ համակարգում ծառայողական քննություն է նշանակվել՝ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ 18-ամյա Դավիթ Մինասյանի հետ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պատարագի ժամանակ, ըստ տեսանյութերի, նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Տեսանյութերից մեկում բարձրացված ձեռք էր երևում, իշխանական շրջանակները հայտարարել էին, որ այն ուղղված էր վարչապետին։ Մինասյանի փաստաբաններն ավելի ուշ տեսանյութ էին հրապարակել, ուր երևում էր, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում տղային։
Դեպքից հետո Մինասյանին 2 ամսով կալանավորել էին, հետո հիվանդանոց էին տեղափոխել, այնուհետև բողոքի ակցիաներից հետո նա ազատ էր արձակվել։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ քննության ընթացքում որոշում է կայացվել, որ անվտանգության աշխատակիցինը, ով հարվածել է Մինասյանին, ժամանակավորապես չի ներկայանա հանրային միջոցառումներին՝ հաշվի առնելով միջադեպի շուրջ ձևավորված բացասական հանրային արձագանքը։
Դեպքի առնչությամբ նաև ձերբակալվել էին Մինասյանի երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։





































