Մալխաս Ամոյանը (77 կգ) 3:1 հաշվով հաղթել է Ալեքսանդրին Գուտային և դուրս եկել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Քառորդ եզրափակչում նա ժամանակից շուտ հաղթել է Իրֆան Միրզոևին։
Եզրափակչում Ամոյանը կմրցի վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեի հետ՝ փորձելով կրկնել նախորդ տարվա եզրափակչում հաջողությունը, որտեղ Ամոյանը հաղթել էր 3։0 հաշվով։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 20-26-ը։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հունահռոմեական ոճում ներկայացված են 10, իսկ ազատ ոճում՝ 8 քաշային կարգերում։






































