Ապրիլի 20-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող, Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը և Կարեն Ասլանյանը հաղթանակով են մեկնարկել, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Եվրոպայի գործող չեմպիոնը 1/8 եզրափակչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ Կառլ Բաֆին։ Ասլանյանը որակավորման փուլում ժամանակից շուտ հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Առնաուտին։
Ամոյանը և Ասլանյանը պայքարը շարունակում են քառորդ եզրափակչում։
Հայաստանը ներկայացնող Մանվել Խաչատրյանն ավելի ուշ 55 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում 7-3 հաշվով հաղթել է Իվան Ստեֆանսկիին ու նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր։
Ավելի ուշ ֆեդերացիայից տեղեկացրել են, որ Ամոյանը քառորդ եզրափակչում ժամանակից շուտ հաղթել է Իրֆան Միրզոևին ու երեկոյան կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 20-26-ը։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հունահռոմեական ոճում ներկայացված են 10, իսկ ազատ ոճում՝ 8 քաշային կարգերում։
Թարմացված է՝ 20.04.2026 | 15։34






































