• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 12:25
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ուժեղ և երկարատև խաղաղության միակ երաշխիքը ուժեղ Հայաստան ունենալն է․ Նարեկ Կարապետյան

Ներքաղաքական,
18 Մարտ 2026 14:17
ShareShareShare
telegram

Ուժեղ և երկարատև խաղաղության միակ երաշխիքը ուժեղ Հայաստան ունենալն է, «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Շնորհանդեսի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։

Նրա խոսքով՝ հունիսին ՀՀ-ում կայանալիք ընտրություններից հետո, ըստ բոլոր անկախ հարցումների, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է ստանձնելու երկրի կառավարման պատասխանատվությունը։ Նա նշել է, որ այդ մասին են վկայում նաև քաղաքացիներից ստացած հազարավոր ազդակները։ 

Տնտեսական և անվտանգային ծրագրեր

«Մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը։ Նախորդ 3 ամիսներին անդադար աշխատել ենք, որպեսզի ներկայացնենք մեր տնտեսական և անվտանգային ծրագրերը»,- ընդգծել է նա։ 

Ըստ նրա՝ տնտեսական ծրագրում տեղ գտած յուրաքանչյուր հանձնառություն երաշխավորվում է Կարապետյանի կողմից։ 

«Դրանք նախընտրական խոստումներ չեն, մեր ժողովուրդը չի սիրում խոստում բառը։ Դրանք հստակ տնտեսական քայլեր են, որոնք կկիրառվեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց հետո։ Սա կօգնի բարձրացնել մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը, ինչն էլ կօգնի կասեցնել մարզերի բնակչության նվազումը, վերակենդանացնել աղքատության մեջ գտնվող մեր համայնքները և նոր խթան հաղորդել մեր մայրաքաղաքին»,- ասել է նա։ 

Հզոր տնտեսությունը՝ խաղաղության ամուր հիմք

Կարապետյանը վստահություն է հայտնել, որ հզոր տնտեսությունն է այն ամուր հիմքը, որի վրա կարելի է կառուցել ուժեղ և երկարատև խաղաղություն։ 

«Ավելի հզոր տնտեսությունը նշանակում է ավելի մեծ միջոցներ, որոնք կարող են ուղղվել պաշտպանության ամենաժամանակակից կարողությունների և սպառազինության զարգացմանը, բանակին։ Կարապետյանի վարչապետությամբ ՀՀ-ն կընդլայնի իր ռազմավարական, տնտեսական կապերը, իսկ միջազգային կապերը նոր ներդրումներ կբերեն Հայաստան՝ աշխարհի տարբեր ծայրերից»,- ասել է Կարապետյանը։ 

Նրա խոսքով՝ այսօր և՛ Արևելքը, և՛ Արևմուտքը շահագրգռված են Չինաստանից Եվրոպա տանող անվտանգ ճանապարհով և, պատմականորեն, այդ ճանապարհն անցել է Հայաստանի միջով, այսօր էլ է անցնում: Ըստ Կարապետյանի՝ սա մի հնարավորություն է, որից կարող է օգտվել միայն Կարապետյանի նման ուժեղ առաջնորդը:

«Թույլ Փաշինյանի պայմաններում Հայաստանը պարզապես կհամաձայնի այնպիսի տնտեսական հարաբերությունների, որոնցում հիմնականում շահելու է մյուս կողմը, ինչպես, օրինակ, Ադրբեջանից բենզինի ներմուծման դեպքում էր, երբ մեր քաղաքացիները դեռ պատանդի կարգավիճակում պահվում էին նրանց բանտերում»,- ասել է նա։

«Ուժեղ Հայաստան» ստեղծելու ճանապարհը

Նա շնորհակալություն է հայտնել դահլիճում ներկա բազմաթիվ հերոսներից, ովքեր խիզախորեն մարտնչել են հայրենիքի պաշտպանության համար:

«Ցավոք, նրանք դարձան թույլ Փաշինյանի ղեկավարության զոհը: Հայաստանը պարտվեց պատերազմում՝ թույլ ղեկավարության պատճառով: Այսօր մենք պատմական հնարավորություն ունենք փոխելու այդ իրողությունը: Նրանք փորձել են կանգնեցնել մեզ անցյալում, կփորձեն կանգնեցնել մեզ ապագայում, դա էլ չի հաջողվի: Ո՞վ կարող է կանգնեցնել ձեր կամքը, ստեղծել ուժեղ Հայաստան: Այստեղ ներկա են մարդիկ, ում Ադրբեջանը չի կարողացել կանգնեցնել: Փաշինյանը հաստատ չի կարողանա»,- ասել է նա:

Ըստ Կարապետյանի՝ ներկայիս ղեկավարությանը կարող է առաջարկել միայն ժամանակավոր խաղաղություն, «Ուժեղ Հայաստանը»՝ ուժեղ, երկարատև և երաշխավորված խաղաղություն:

«Մեր անվտանգության ծրագիրը հիմնված է վեց խոստման վրա: Ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության ծրագրի դեպքում սա նախընտրական խոստում չէ, սա հստակ ծրագիր է, որը  Կարապետյանը կսկսի իրականացնել իր վարչապետ դառնալուց հետո՝ հենց առաջին օրվանից»,- ասել է նա։ 

Կարապետյանը հավելել է, որ մարդիկ հոգնել են թույլ առաջնորդից և հուսահատորեն ուժեղ առաջնորդ են փնտրում: Նաև ընդգծել է, որ մարդկանց ավելի քան 80%-ը, ըստ հարցումների, վախենում է, որ թույլ կառավարությունը Հայաստանի համար կստեղծի նոր մարտահրավերներ և կրկին կարող է հարձակման ենթարկվել:

«Փաշինյանն արդեն երեք պատերազմ է պարտվել: Եվ մենք պետք է կանգնեցնենք նրան, մինչ իր թուլությամբ նոր պատերազմ չհրահրի։ Ուժեղ և երկարատև խաղաղության միակ երաշխիքը ուժեղ Հայաստան ունենալն է: Եկեք բոլորս համախմբվենք ուժեղ առաջնորդի շուրջ, մտնենք յուրաքանչյուր գյուղ, քաղաք և մարդկանց ասենք, որ իրական, ուժեղ առաջնորդը գալիս է ղեկավարելու»,- շեշտել է նա։

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Փետրվարի 11-ին Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ։ Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:

Կարդացեք նաև՝ 

300 հազար նոր աշխատատեղ ու արդյունաբերացում. Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան

Ընտրական դաշտի նոր քարտեզը

telegram
Tags: Նարեկ ԿարապետյանՈւժեղ ՀայաստանՍամվել Կարապետյան

Հարակից հրապարակումներ

«Ուժեղ Հայաստանը» վերցնում է մանդատները. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանը» կսկսի բնակարաններ նվիրել 5-րդ երեխա ունեցող ընտանիքներին

15 Հուլիս 2026 18:50

«Ուժեղ Հայաստան» դաշինքը կկատարի նախընտրական խոստումն ու բնակարաններ կնվիրի այն ընտանիքներին, որտեղ կծնվի հինգերորդ երեխան՝ այն համայնքներում, որտեղ քաղաքական ուժը...

«Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով քննարկում (ուղիղ)

«Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով քննարկում (ուղիղ)

15 Հուլիս 2026 11:30

«Պետք է հաշվի նստեն», «վստահում եմ», «չեն զարգանում»․ հարցում՝ պետհամակարգի մասին

«Պետք է հաշվի նստեն», «վստահում եմ», «չեն զարգանում»․ հարցում՝ պետհամակարգի մասին

13 Հուլիս 2026 22:23

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության և ընդդիմության միջև հեռակա բանավեճի առանցքային թեմաներից մեկը շարունակում է մնալ պետական ինստիտուտների, հատկապես՝...

«Աշխատակիցները չպետք է տուժեն»․ Ծառուկյանի ձեռնարկություններում ակցիաներ են անցկացվել

«Աշխատակիցները չպետք է տուժեն»․ Ծառուկյանի ձեռնարկություններում ակցիաներ են անցկացվել

13 Հուլիս 2026 18:27

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն», «Մուլտի Գրանդ», «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցների և Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի...

СМИ: по делу Теваняна проходит также бывший депутат блока «Армения»

Թևանյանը Մանուկյանի կալանավորումը կապել է «Մայր Հայաստան»-ի դեմ «տոտալ հարձակման» հետ

12 Հուլիս 2026 23:26

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ...

«Բիզնեսը մի խառնեք քաղաքականությանը»․ «Մուլտի Ուելնես»-ի աշխատակիցների պահանջը

«Բիզնեսը մի խառնեք քաղաքականությանը»․ «Մուլտի Ուելնես»-ի աշխատակիցների պահանջը

11 Հուլիս 2026 15:28

«Մուլտի Ուելնես» մարզաառողջարարային համալիրի աշխատակիցներն ու հաճախորդները բողոքի ակցիա են անցկացրել՝ ի աջակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։...

Load More
Xosum
  • Լուրեր
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ
Տնտեսություն

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16

Read moreDetails
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)
Իրավունք

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ