Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը:
Նրա փոխանցմամբ՝ մինչև փետրվարի 3-ը դատարանում դռնփակ նիստով քննվելու է միջնորդությունը:
2025 թվականի դեկտեմբերի 4-ին Արշակ արքեպիսկոպոսին ձերբակալել, իսկ դեկտեմբերի 5-ին կալանավորել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբանը հայտնել էր, որ Մայր Աթոռի դիվանապետը մեղադրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ 2018-ին ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ, ինչը, նրա խոսքով, անհեթեթություն է։
Վերաքննիչ քրեական դատարանը հունվարի 12-ին մերժել էր Մայր Աթոռի դիվանապետի կալանքի դեմ ներկայացված բողոքը:






































