Գազայում ստեղծվել է խաղաղության խորհուրդ, որը կզբացվի անկլավի վերակառուցմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Խորհուրդը կղեկավարի Թրամփը: Նշվում է, որ սա խաղաղության ծրագրի մաս է կազմում, որին հաջորդելու է միջազգային ուժերի տեղակայումը:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ աջակցում է Գազայում վերջերս նշանակված «Պաղեստինյան տեխնոկրատական կառավարությանը»:
ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև զինադադարն ուժի մեջ էր մտել 2025 թվականի հոկտեմբերի 10-ից: Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հունվարի 14-ին հայտարարել էր Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին։





































