Իրանի իշխանությունները հինգշաբթի վաղ առավոտյան իրենց օդային տարածքը փակելու հրաման են արձակել, հաղորդում է Interfax-ը:
Flightradar24-ի համաձայն՝ երկրի օդային տարածքը փակ է բոլոր չվերթերի համար, բացառությամբ միջազգայինի, որոնք ունեն հատուկ թույլտվություն:
Ծառայության տվյալներով՝ առաջարկությունն ուժի մեջ է երկու ժամից մի փոքր ավելի:
Ավելի վաղ Գերմանիայի իշխանություններն իրենց ավիաընկերություններին խորհուրդ էին տվել խուսափել Իրանի օդային տարածքից՝ երկրում շարունակվող անկարգությունների և «հակաօդային պաշտպանության միջոցների» հնարավոր օգտագործման ֆոնին:
Միևնույն ժամանակ, Լեհաստանի, Իտալիայի և Իսպանիայի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը:
Մեծ Բրիտանիան ժամանակավորապես փակել է Թեհրանում իր դեսպանատունը և հետ կանչել աշխատակիցներին՝ շարունակվող անկարգությունների պատճառով:
Իրանում դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք բերեցին նաև քաղաքական ենթատեքստ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ սպառնացել էր կոշտ միջոցներ ձեռնարկել Թեհրանի դեմ՝ ի պատասխան զանգվածային անկարգությունները ճնշելու իշխանությունների գործողությունների:
Reuters-ը հունվարի 14-ին գրել էր, որ ԱՄՆ ռազմական միջամտությունն Իրանում կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում:






































