ԱՄՆ ռազմական միջամտությունն Իրանում կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպական աղբյուրին։
«Երկու եվրոպացի պաշտոնյա նշել է, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը հավանական է, իսկ նրանցից մեկի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելցի մել այլ պաշտոնյա գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ երևույթին, որոշել է միջամտել, չնայած դրա շրջանակը և ժամկետները դեռևս չեն պարզաբանվել:
Գործակալությունը նաև հայտնել է, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, որ Միացյալ Նահանգները որոշ անձնակազմ է դուրս բերում տարածաշրջանում գտնվող իր հիմնական ռազմական բազաներից՝ որպես նախազգուշական միջոց՝ լարվածության սրման պատճառով:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան նույնպես տարհանում է իր որոշ զորքերի Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայից:
Իրանն ավելի վաղ զգուշացրել էր հարևան երկրներին, որտեղ ամերիկյան զորքեր են տեղակայված, որ պատրաստ է հարվածել ամերիկյան բազաներին, եթե Վաշինգտոնը միջամտի երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին:
Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկումից և գների բարձրացումից հետո։ Թրամփը բազմիցս հայտարարել էր Իրանին հարվածելու հնարավորության մասին, եթե երկրի իշխանություններն սկսեն սպանել բողոքի ակցիաների մասնակիցներին։ Նա նաև հայտարարել էր Իրանի հետ բիզնես վարող երկրների արտադրանքի համար 25%-անոց ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին և կոչ էր արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը։





































