Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԷՑ-ի հետ կապված հայտարարությունների՝ «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն արձագանքել է, որ ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել։
Այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀՀ-ում չկա մի ընտանիք, որից ՀԷՑ-ը փող չի գողացել», միևնույն ժամանակ՝ ներողություն էր խնդրել Ամանորը մթության մեջ դիմավորած քաղաքացիներից։
Ղահրամանյանն ընդգծել է, իսկ ո՞րն էր պարճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան:
«Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքերը բազմաթիվ հասցեներում և աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին»,- գրել է նա:
Խոսնակն արձանագրել է, որ նախորդ տարվա 45 մլրդ դրամ ներդրման փոխարեն կատարվել է 25 մլրդ դրամ ներդրում, այսինքն՝ ինքն է թերակատարել:
«Փաշինյանն էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ»,- եզրափակել է Ղահրամանյանը:
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ 2025 թվականի օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։ ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։






































