Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:36

ՓՄՁ վիճակագրական ցուցանիշները ՀՀ-ում

Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտը հանդիսանում է ՀՀ տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը: Հայաստանի Հանրապետության ՓՄՁ-ները դասակարգվում են երեք խմբի՝ գերփոքր, փոքր և միջին։ Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի փոքր ու միջին բիզնեսի զարգացման 2018 թվականի զեկույցի՝ ըստ հարկ վճարողների քանակի Հայաստանում գրանցված են և գործում են 79,747 ՓՄՁ սուբյեկտ՝ առ 2018թ. հունվարի 1-ի դրության։ Զեկույցում նշված է, որ ՓՄՁ սուբյեկտների կազմում գերակշիռ են գերփոքր ձեռնարկությունները՝ կազմելով գրանցված բոլոր ձեռնարկությունների 91.5%-ը:

Փոքր ձեռնարկությունները կազմում են ընդհանուր ՓՄՁ-ների 6.97%-ը: Միջին ձեռնարկությունները թվով 1,222-ն են և կազմում են ՓՄՁ-ների ընդհանուր թվի 1.53%-ը: Բոլոր ՓՄՁ-ների կեսից ավելին՝ շուրջ 53%-ը, տեղակայված են մայրաքաղաք Երանում, ՓՄՁ-ների մնացած մասը տեղակայված են ՀՀ մարզերում, ընդ որում, համեմատաբար առավել մեծ թվով ՓՄՁ-ներ տեղակայված են Երևանին սահմանակից մարզերում՝ Կոտայքում, Արարատում և Արմավիրում։

Ինչ վերաբերում է ՓՄՁ-ների գործունեության ոլորտներին, ապա ՓՄՁ սուբյեկտների շուրջ 59%-ը գործում են մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում, ընդամենը 8.4%-ն է զբաղված արտադրության (որոնց շուրջ 40%-ը՝ պարենային մթերքի արտադրության) ոլորտում, որին հաջորդում են «կացության և հանրային սննդի կազմակերպման» ոլորտը՝ 4%, և «տեղեկատվության ու կապի» ոլորտը՝ 2.6% ցուցանիշներով: Հայաստանում ՓՄՁ սուբյեկտները զբաղվածությամբ են ապահովում շուրջ 266 000 մարդու, որը կազմում է ընդհանուր զբաղվածության 26.3%-ը: Երևանում ՓՄՁ-ներում զբաղված են շուրջ 179 000 մարդ, որը կազմում է ընդհանուր ՓՄՁ սեկտորում զբաղվածության 67%-ը: Մարզերում այս ցուցանիշն առավել փոքր է՝ 87 հազար մարդ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+