Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 14:51
Շտապ ԲՀԿ-ն նոր դիմումներ է ներկայացրել Սահմանադրական դատարան և ՄԻԵԴ 11 րոպե առաջ

Առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար ևս վճարել աշխատողին

««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած օրենքի նախագիծն ԱԺ մայիսի 7-ի նիստում քննարկվեց առաջին ընթերցմամբ:  

Գեւորգ Պապոյանը նշեց, որ առաջարկվում է վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում վճարել նաեւ առաջին օրվա համար` աշխատավարձի 80 տոկոսի չափով: Գործող կարգավորումների համաձայն` նպաստը վճարվում է` սկսած ժամանակավոր անաշխատունակության երկրորդ օրվանից:

Ներկայացնելով ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` Լուսինե Բադալյանը կարծիք հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունը բխում է աշխատողի շահերից, դրան դեմ չեն նաեւ գործատուները:

Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Ըստ նրա` նախաձեռնությունը ժամանակին է ներկայացված եւ գործարար հանրության համար բեռի ավելացում չի նախատեսում: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ` փոխնախարարը տեղեկացրեց, որ նախորդ երեք տարիներին ժամանակավոր անաշխատունակության թերթիկների թիվը միջինում եղել է մոտ 70.000, որից 36.000-ը մայրության նպաստին է վերաբերել: 600. 000 զբաղվածների թվով այն էական մասնաբաժին չունի:

Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորեցին նախաձեռնությունն աշխատողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+