ԱՄՆ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կարծում ենք՝ սա նրա համար հնարավորություն է շփվելու ոչ միայն նախագահի [Դոնալդ Թրամփի — խմբ.], այլև աշխարհի այլ առաջնորդների հետ։ Հուսով ենք, որ նա կընդունի հրավերը»,- ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել շփումները Մոսկվայի հետ։
«Խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հանդիպել այն առաջնորդներին, որոնց հետ տարաձայնություններ կամ որոշակի լարվածություն կա»,- հավելել է նա։
«Քսանյակի խումբը» (G20) միավորում է աշխարհի առաջատար տնտեսություններին, ինչպես նաև Աֆրիկյան միությանն ու Եվրոպական միությանը։ Գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերի 14-ին և 15-ին։ Կրեմլը նշել է, որ Ռուսաստանը կմասնակցի բարձր մակարդակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







