Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 44-ի։ Նախօրեին գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է»,-հայտնում են նախարարությունից։
ՀՀ-ում նախօերին գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 49 առողջացած։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



