Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից Հայաստանին կտրամադրվի կորոնավիրուսի նոր տեսակի 2000 թեստ։
Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
Ադոնցը հայտնեց, որ իրականացվում է 6 մլն դոլար բյուջե ունեցող օգնության ծրագիր ՄԱԳԱՏԷ-ի` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից, որի շրջանակներում Հայաստան կբերվեն կորոնավիրուսի նոր տիպի 2000 թեստեր` ատոմային մեթոդների հիման վրա ստեղծված, որոնք մի քանի ժամվա ընթացքում տալիս են թեստավորման արդյունքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



