Մարտունու բժշկական կենտրոնի բժիշկների թեստերի արդյունքները բացասական են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Նա, մասնավորապես, հայտնել է, որ Մարտունու ԲԿ֊ի բժիշկները, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել կորոնավիրուսով հիվնադի հետ, կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Թեստի արդյունքները բացասական են։
Հիշեցնենք, Գեղարքունիկի մարզպետ Գնել Սանոսյանը երեկ տեղեկացրել էր, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



