ՌԴ-ն Հայաստանին ռեագենտներ կտրամադրի կորոնավիրուսի 20 հազար հետազոտում անցկացնելու համար։ TACC-ի հաղորդմամբ՝ այս մասին առցանց ռեժիմով անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» տնօրեն Աննա Պոպովան։
Պոպովան պատմել է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն է ցուցաբերում Եվրասիական տնտեսական միության երկրներին, ինչպես նաև Մոլդովային։ Արդեն փոխանցվել է ավելի քան 60 հազար ախտորոշման թեստ, և պատրաստ են շարունակել օգնություն տրամադրել։
«Մոտակա ժամանակներում միության երկրներին լրացուցիչ թեստ կտրամադրենք ավելի քանի 50 հազար հետազոտման համար։ Հայաստանին ապրիլի 10-ին կփոխանցվեն 20 հազար հետազոտության ռեագենտներ, իսկ Ղրղզստանին՝ 10 ինֆրակարմիր ջերմաչափ՝ սահմանային անցակետերի հագեցման համար»,-նշել է Պոպովան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



