Կառավարությունը որոշեց Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն, ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկու կարևոր հայտարարություն արեց։ Նա տեղեկացրեց, որ քննարկում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ և պայմանավորվել, որ Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ կոչ անեն քաղաքացիներին գնալ բացառիկ անհրաժեշտության դեպքերում, անցագրային կետերում էլ կիրականացվի ջերմաչափում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀՀ ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով։ ՀՀ բանկային համակարգը ունի իրացվելիության բարձր մակարդակ, որը բավական է բանկային գործարքների ամենօրյա սահուն ու բնականոն ընթացքը կազմակերպելու համար։ ՀՀ Կենտրոնական բանկը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն՝ ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



