«Օմիկրոնի» աշխատանշաններն ավելի նման են հարբուխի ախտանշաններին՝ հազ, փռշտոց, ջերմաստիճանի բարձրացում։ Այսինքն՝ իր աշխտանշաններով այն ավելի շատ հարբուխին և գրիպին բնորոշ շփոթեցնող աշխտանշաններ ունի»։
Այս մասին Կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի համապատասխան հարցին։
«Եթե ունեք նման ախտանշաններ, միանշանակ արժե թեստավորվել, որպեսզի հասկանաք «Օմիկրոն» քովիդով է հիվանդացած քաղաքացին, թե՝ ոչ»,- նշեց նախարարը։
Ըստ Ավանեսյանի՝ «օմիկրոնով» հիվանդացություններն ավելի թեթև են տանում։ «Ունենք տարիքի նվազում։ Մանկական բաժանամունքներն այս պահին ծանրաբեռնված են»,- նշեց նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



