Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56.451-ի:
Հոկտեմբերի 11-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 45.824 է, փաստացի բուժվում է 9304-ը, գրանցվել է մահվան 1020 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 325.894 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 303 են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



