Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34001-ի: Հուլիսի 17-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 22,492 (+561) է, փաստացի բուժվում է 10,692 (֊140)-ը, գրանցվել է մահվան 620 (+13) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 143,114 (+1704) թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 197 (+8)-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 33559 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



