Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23247-ի: Հունիսի 26-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 12149 է, փաստացի բուժվում է 10,557-ը, գրանցվել է մահվան410 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 105046 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 131-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 22488 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



