Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման պատկերը։
Ընդամենը մարզում գրանցվել է COVID-19 205 դեպք։ 127 հիվանդ արդեն բուժվել է։ 77 վարակակիր դեռևս բուժում է ստանում, որոնցից 19-ը հոսպիտալացվել են Կապանի ԲԿ-ում, ևս 58-ը հիվանդության ասիմպտոմային ընթացքով մեկուսացվել են տանը: Սյունիքում գրանցվել է մահվան 1 դեպք:
Կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել Սյունիքի հետևյալ համայնքներում:
➡️9 հոգի՝ Կապանից,
➡️6 հոգի՝ Գորիսից,
➡️33 հոգի՝ Սիսիանից,
➡️25 հոգի՝ Մեղրիից։
➡️2 հոգի՝ Տաթեւից,
➡️2 հոգի՝ Գորայքից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



