Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:40

Նույնիսկ եթե գտնվում եք մի վայրում, որտեղ ոչ ոք չկա, ոչ մի երաշխիք չկա, որ չեք վարակվել. Նախարար

Նույնիսկ եթե գտնվում եք մի վայրում, որտեղ ոչ ոք չկա, ոչ մի երաշխիք չկա, որ չեք վարակվել. Նախարար

«Վերջին օրերին մեր վերլուծութունները ցույց տվեցին, որ շատ ենք ունենում  մոտ հասցեներում վարակման դեպքեր հարևան շենքերում, նույն փողոցի տներում, նույն խանութներից օգտվող շենքերի հարևանությամբ»,-այս մասին այսօր պարետատան նիստից հետո հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը.

Նրա խոսքով՝ քաղաքացիները դիմակները կրում են միայն փողոցներում, բայց ոչ՝ հարևանների հետ, բակերում շփվելիս:

«Պատահական չէ, որ 2 օր առաջ սկսեցի հրապարակել թաղամասերի և փողոցների հասցեներ, որպեսզի մարդիկ իմանան, որ հենց իրենց փողոցում եղել է վարակման դեպք»,-ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի ռիսկի խմբին՝ Թորոսյանը նշեց, որ երիտասարդները ևս պետք է զգուշանան.

«Մենք ունենք մահացության միջին տարիքի աստիճանական անկում, ինչը նշանակում է, որ ավելի երիտասարդ տարիքի քաղաքացիները ևս պետք է անհանգստացած լինեն դիմակների կրումով՝ հենց իրենց համար, քանի որ լինում են դեպքեր, որ քաղաքացիները տեղյակ չեն լինում իրենց քրոնիկ հիվանդությունների մասին: Մեր բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, որ ունեն շաքարային դիաբետ կամ զարկերակային գերճնշում: Այդ երկու ռիսկի գործոնները մահացած գրեթե բոլոր քաղաքացիների մոտ կային»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ պետք է ամենուր, բացառությամբ սնվելու, կրել դիմակներ, և այդ կոչը պետք է հասկանալ ուղղակի:

«Նույնիսկ եթե գտնվում ենք մի վայրում, որտեղ ոչ ոք չկա, ոչ մի երաշխիք չունեք, որ այդտեղ որևէ մեկը չի փռշտացել կամ հազացել՝ արտանետելով վիրուսի միլիոնավոր  մասնիկներ»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով դիմակների հասանելիությանը՝ նախարարը նշեց, որ դիմակների գները սրընթաց անկում են ապրում: Ներկրողները կարծում են՝ մոտակա 1 ամսում գրեթե կհավասարվեն մինչճգնաժամային գներին և կլինեն տասնյակ դրամների սահմաններում:

Ըստ Թորոսյանի՝ դա կվերացնի ևս մեկ խոչըդոտը, որպեսզի քաղաքացիները գիտակցաբար կրեն դիմակ:

Խոսելով տանը պատրաստված դիմակների մասին՝ Արսեն Թորոսյանը, հղում կատարելով ԱՀԿ ցուցոումներին,  խորհուրդ տվեց  առնվազն ռիսկի խմբի բնակիչներին՝ 60-ից բարձր տարիք և քրոնիկ հիվանդություն ունեցողներին կրել բժշկական դիմակներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+