Հակահամաճարակային կանոնները պահպանելու գործում կներգրավեն քաղաքացիական հագուստով ոստիկանների, ովքեր անձամբ գործողություններ չեն անի, սակայն կարգախմբերի օգնությամբ վարչական իրավախախտումները կֆիքսեն: Այս մասին պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է նաև, որ ներկայիս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարակը տարածվում է նույն կամ մոտակա հասցեներում, ինչը նշանակում է , որ ներկա շրջանում վարակը տարածվում է բակերում, թաղամասերում։
«Սա ասում են վերլուծաբանները: Նրանք գտել են, որ վարակը տարածվում է բակերում, թաղամասերում: Այս առումով ոստիկանությունն արդեն մի քանի օր ուժեղացված հսկողություն է իրականացնումհենց բակերում: Այստեղ պետք է հասնենք հակահամաճարակային կանոնների պահպանման շատ բարձր մակարդակի»,-նշեց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



