Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:37

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ  այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  Նա եղավ բոլոր բաժանմունքներում, զրուցեց բուժաշխատողների և հիվանդների հետ՝ վերջիններիս առողջություն մաղթելով:

Վարչապետը մոտեցավ վերակենդանացման բաժանմունքի հիվանդներից մեկին, որը գոհ էր ԲԿ-ի անձնակազմից. «Ինձ մահացած վիճակում 2 օր առաջ հասցրել են այստեղ։ Հալալ է այս անձնակազմին։ Գոնե անուն-ազգանունն ասեք, որ ձեռքերը սեղմեմ։ Արտակարգ վերաբերմունք է»։

Վարչապետը դիմեց բժշկական անձնակազմին. «ՀՀ կառավարության եւ ժողովրդի անունով շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ»։

Արսեն Թորոսյանը Փաշինյանին հայտնեց, որ բժշկական կենտրոնում ամենամեծ թվով պացիենտներն են, և վերակենդանացման ամենամեծ բաժանմունքը այդ հիվանդանոցում է։

Թորոսյանը վարչապետին հայտնեց, որ ԲԿ-ն հագեցված է լավ սարքավորումներով. «Այսպիսի մոտ 10 հիվանդանոց կունենանք»։

Նախարարը վարչապետին ցույց տվեց նաեւ ԲԿ-ի աշխատանքին զուգահեռ իրականացվող շինարարական գործընթացը։ Շինարարական աշխատանքները իրականացվում են ԲԿ-ի սարքավորումները տեղադրելու եւ տարածքն էլ ավելի մեծացնելու համար։

«Վերակենդանացման բաժանմունքը մեծացնելու համար նույնպես շինարարություն է իրականացվում, որտեղ կտեղավորվի մոտ 50 մահճակալ։ ԲԿ-ն նախատեսված է եղել նաեւ զանգվածային համաճարակների համար եւ, փաստացի, հիմա այդ բեռը ԲԿ-ն կարողանում է տանել»,- հայտնեց նախարարը։

Նշենք, որ դրանից առաջ վարչապետը նախարարի հետ «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցում էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+