Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:37

Վարակակիրների շրջանում կա 403 ծանր, 94 ծայրահեղ ծանր պացիենտ․ Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսով վարակման այսօրվա տվյալներին: Նա նշեց՝ այսօր հաղորդված 195 դեպքը զուտ այն բանի հետևանք է, որ ախտորոշման ամենամեծ լաբորատորիան, որն օրական կարող է անել 1000-1300 հետազոտություն, այսօր կանգնած է եղել: Թորոսյանը հանրությանը կոչ արեց զգոնությունը չկորցնել:

Նախարարը հայտնեց՝ այս պահի դրությամբ վարակակիրների շրջանում կա 403 ծանր, 94 ծայրահեղ ծանր պացիենտ:

«Թիվը կարծես կայուն է վերջին օրերին, ինչը մի կողմից լավ է, բայց միևնույն ժամանակ բացարձակ թվով շատ բարձր է և մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր ծանր ու ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա»,- նշեց նա։

Նախարարի տեղեկացմամբ՝  Վեդիի բժկական կենտրոնը մոտ 100 մահճակալով, Սպիտակի բժշկական կենտրոնը մոտ 100 մահճակալով, Դիլիջանի և Մարտունու բժշկական կենտրոնի մոտ 40 մահճակալ ծավալով ընդարձակելու որոշում է կայացվել։

Ըստ նախարարի, դրանց մեջ ներառված են նաև թթվածնաթերապիայի մահճակալներ։ ըստ Թորոսյանի՝ եթե թթվածնաթերապի է ապահովվում վաղ շրջանում, հիվանդության հաջորդ փուլերում բարդացումը կանխեցվում է։

«Ընդհանուր գումարային մոտ 350 մահճակալի ծավալման որոշում է կայացվել, մոտ 15 %-ով ավել քան այսօր գործում է»,- նշեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+