«Այո, մենք կարող ենք հաստատել, որ լինում են դեպքեր, երբ մարդն ունենում է կորոնավիրուս սակայն այն ընթանում է թեթեւ, որոշ դեպքերում անախտանիշ, սակայն այս պարագայում կա մի կարեւոր փաստ, եթե մենք ինքներս վերաբերվենք բավականին լուրջ այդ իրավիճակին, չպահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները, միջոցառումները մենք լուրջ վտանգի տակ ենք դնում մեզ շրջապատող մարդկանց»,-նշել է նա։
«Ես կարեւոր եմ համարում առանձնացնել այն դեպքերը, որոնք ուշացված են եղել, ուշ են դիմել բուժօգնության եւ մենք ընդունարանում ականատես ենք լինում մի խումբ մարդկանց, որոնք ցածր թթվածնով գալիս են եւ այո, ցավոք մենք ունենում ենք նաեւ մահճակալային ֆոնդի խնդիրներ»,-ասել է նա:
Դավիդյանցը դիմել է բոլոր քաղաքացիներին, որ վերջիններս օգնեն բուժաշխատողներին եւ պահպանեն հակահամաճարակային միջոցառումները:
«Հավատացեք շատ ծանր է ամեն օր ականատես լինել ծանր հիվանդների եւ մահվան դեպքերի»,- հավելել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



