Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույում ոստիկանության պետ Արման Սարգսյանը հայտնեց, որ Ոստիկանության կողմից իրականացվել են ստուգայցեր` Դավիթաշեն, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում, այսօր ստուգայցեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում։
Ըստ ներկայացրած տեղեկատվության՝ Դավիթաշեն վարչական շրջանում 104 քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական տուգանք, Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջաններում` 124 քաղաքացու նկատմամբ, թվով 62 տնտեսավարող սուբյեկտների գործունեություն կասեցվել է։ Ըստ նրա՝ խախտում կատարող վարորդները կամ տնտեսվարողները ևս վարչական պատասխանատվության են ենթարկվում:
«Շուրջ 2.000 քաղաքացիների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ»,-նշեց նա։
Արման Սարգսյանը հայտնեց, որ Ոստիկանությունը համատարած կստուգի քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը փողոցում, հասարակական տրանսպորտում, կանգառներում։ Նա նաև տեղեկացրեց, որ միջմարզային ճանապարհներին ոստիկանությունը տեղադրել է անցակետեր՝ տրանսպորտային միջոցների, այդ թվում ՝ հասարակական տրանսպորտի մոնիթորինգի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



