Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության «սխալն» այն է, որ գուցե չափից ավելի մեծ վստահություն է տածել հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր ամբողջ ռազմավարությունն այս ընթացքում եղել է այն, որ ինչ-որ մի շրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո գնանք բացման՝ մարդկանց կարողանալով ներկայացնել 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց։ Սա է միակ գործոնը։ ՄԵնք պիտի շարունանկենք այդ գործոնի նկատմամբ վստահություն, թե՞ ոչ»,-հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը վերահաստատել է իր դիրքորոշումը, թե կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվությունն է։
Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է խնդիր ունենա՝ չվարակվելու, և մյուսներին չվարակելու, իսկ Կառավարությունը գնալու է վարչական սահմանափակումների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



