Հայաստանում hաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4472-ի: Մայիսի 17-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 1925 քաղաքացի, փաստացի բուժվում է 2463-ը, գրանցվել է մահվան 60 (+5) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 40230 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 24-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 4283 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



