Պարետի նոր որոշման համաձայն՝ սահմանափակումներ են կիրառվելու Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում։
Ըստ որոշման Արենիում կմտցեն հետևյալ սահմանափակումները՝
ա/ Բնակավայրի վարչական սահման մուտք գործելու և վարչական
սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ է սահմանվել` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման,
գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով
անձանց տեղաշարժի
բ/ Արենի բնակավայր մուտք գործելու սահմանափակումից բացառություն կսահմանվեն մինչև 2020 թվականի մայիսի 17-ը՝ ժամը 08:00-ն, Արենի բնակավայրում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքի համար.
գ/ Մ2 միջպետական և դեպի Խաչիկ բնակավայր տանող ճանապարհներով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Արենի բնակավայրի ներսում կսահմանի վերակարգեր, որպեսզի բացառվի երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Արենի բնակավայրի վարչական սահմաններում։
Արենի բնակավայրում սահմանվում են տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումներ, որոնք ներկայացվում են Պարետի որոշման հավելվածում։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:00-ին, և
գործում է մինչև 2020 թվականի մայիսի 26-ը՝ ժամը 23։59-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



