ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով ներկայացրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների ընդհանուր վիճակը։
Թորոսյանը հայտնել է, որ այստեղ են գտնվում կորոնավիրուսի ախտորոշմամբ ամենաշատ և ամենածանր պացիենտները։
«Այս պահին վերակենդանցման բաժանմունքում ունենք ծանր և ծայրահեղ ծանր 45 պացիենտ, իսկ մյուս բաժանմունքների հետ միասին վերցրած կա 75 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտ»,-նշել է նա։
Բժիշկների հետ զրույցի ընթացքում պարզ է դարձել, որ կորոնավիրուսին ուղեկցող հիվանդություններից ամենաշատը շաքարային դիաբետով և զարկերակային գերճնշումներով հիվանդներն են։
Բժիշները հայտնեցին նաև, որ կորոնավիրուսով պայմանավորված կատարվել են նաև վիրահատություններ, հղիության արհեստական ընդհատում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



