Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:24

Ֆիզիկապես լավ եմ, հոգեպես՝ ճնշված. ԱԺ վարակված աշխատակից

Ֆիզիկապես լավ եմ, հոգեպես՝ ճնշված. ԱԺ վարակված աշխատակից

Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսով վարակակիր անձը Քնարիկ Հարությունյանն է, որը ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականն է։

Նա, անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ ԱԺ աշխատակազմում հաստատված դեպք կա, նշել է. «Խոսքն իմ մասին է։ Որևէ խնդիր չեմ տեսնում չբարձրաձայնելու, հատկապես, երբ որոշ լրատվականներ արդեն հասցրել են առանց ինձ հետ համաձայնեցնելու սխալ տեղեկատվություն տարածել։ Ցավոք, ինձ մոտ COVID-19 է հաստատվել, երեկ: Ես սկսել եմ ջերմել մայիսի երկուսին»,-նշել է նա:

Նազելի Բաղդասարյանի օգնականը հերքել է լրատվականների տարածած այն տեղեկությունները, թե ինքը տևական ժամանակ ջերմել է: «Հավատացեք, ես գիտակցում եմ իմ պատասխանատվության չափը, բացի դրանից, շատ լավ գիտեք, որ ԱԺ-ում ամեն օր կատարվում է ջերմաչափում։ Ես նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէի կարող ջերմությամբ ԱԺ շենք մտնել, թույլ չէին տա»,-նշել է նա։

Հարությունյանը հայտնել է, որ վերջին անգամ աշխատանքի է եղել ապրիլի 30-ին՝ հինգշաբթի օրը։ «Դահլիճում եղել եմ մոտ 5-10 րոպե, տեսագրությունը կա։ Ինչպես եմ վարակվել. շփում եղել է ապրիլի 28-ին և 29-ին արդեն վիրուսը կրող մարդու հետ: Այդ պահին բնականաբար, հաստատված չի եղել COVID 19-ը վերջինիս մոտ»:

Նա հայտնել է, որ ֆիզիկապես լավ է զգում իրեն, հոգեպես՝ ճնշված։ «Հիվանդությունը թեթև է անցնում, առանց էական բարդությունների»,-հայտնել է ԱԺ աշխատակիցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+