«Ցավալի է, բայց վերջին օրերին մեզ մոտ ծանր դեպքերի քանակն է աճել»,-այս մասին վարչապետ Փաշինյանի և պարետ Տիգրան Ավինյանի հետ կայացած զրույցի ժամանակ նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այսօրվա դրությամբ ունենք 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 35` ծայրահող ծանր, որոնցից 9 անձ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Սա, ինքնին, դեռ մեծ ծանրաբեռնվածություն չէ առողջապահության համակարգի համար։ Կարող ենք վարել 3000-4000 միաժամանակ վարակվածների դեպքեր և պատշաճ բուժում իրականացնել»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



