Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 113 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2386-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 1035 քաղաքացի, փաստացի բուժվում է 1312 -ը, գրանցվել է մահվան 33 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 23142 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 3-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 2273 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



