Հայաստանում ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 69 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1746-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 833 (+30) քաղաքացի, փաստացի բուժվում է 885 (+39)-ը, գրանցվել է մահվան 28 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 17931 (+589) թեստավորում։
Հիշեցնենք, որ երեկ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 1677 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



