Հայաստանում ապրիլի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1677-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 803 (+75) քաղաքացի, փաստացի բուժվում է 846 (+5)-ը, գրանցվել է մահվան 28 (+1) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 17342 (+790) թեստավորում։
Հիշեցնենք, որ երեկ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 1596 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



