Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:21

Սոթքի հանքի աշխատակիցը վարակել է կորոնավիրուսով. 100 աշխատակից մեկուսացված է

Սոթքի հանքի աշխատակիցը վարակել է կորոնավիրուսով. 100 աշխատակից մեկուսացված է

Սոթքի հանքավայրի աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով, 10 աշխատակից թեստավորվել են, 100-ը մեկուսացվել։ Աս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության  արտաքին կապերի և սոցիալական քաղաքանության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նա հայտնել է, որ հանքի աշխատակիցը Վարդենիս քաղաքից է, վարակվել է իր հարևանից, որից հետո իրեն լավ չի զգացել և մի քանի օր չի գնացել աշխատանքի, այնուհետեւ տեղեկացրել է, որ վարակված է կորոնավիրուսով։

«Մենք դիմել ենք հակաճգնաժամային միջոցառումների եւ մոնիթորինգ ենք իրականացրել, քանի աշխատակից այդ վերջին օրերին նրա հետ աշխատել է՝ մեկուսացրել ենք։ Մենք ինքներս ենք ստեղծել ռիսկային խումբ եւ առանձնացրել ենք 100 աշխատակցի։ Մենք մեր աշխատակիցներին հորդորել ենք, եթե որեւէ մեկն իրեն վատ է զգալու, ունենալու է ջերմություն եւ այլն, չներկայանա աշխատանքի։ Մեզ համար նրանց առողջությունը շատ կարեւոր է։ Մենք սանիտարահիգիենիկ բոլոր միջոցները պահպանում ենք, որեւէ խնդիր չկա այս պահին հանքում։ Այն աշխատակիցները, որոնք կբացակայեն մեկուսացված լինելու, վարակով պայմանավորված այլ  խնդիրների համար, կարող են չներկայանալ աշխատանքի, նրանք կստանան իրենց աշխատավարձը»,- ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ վարակվածը ռիսկային խմբում չի գտնվում եւ իրեն լավ է զգում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+