Հայաստանում ապրիլի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1291-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 545 (+22) քաղաքացի, փաստացի բուժվում է 726-ը, գրանցվել է մահվան 20 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 12650 (+854) թեստավորում։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1248 դեպք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



